Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Բրեմենյան երաժիշտները` Հայաստանում

Բրեմենյան երաժիշտները` Հայաստանում
12.10.2014 | 17:12

Հայաստանում Ռուսաստանի մշակույթի օրերի շրջանակում հոկտեմբերի 21–ին, ժամը 14:00–ին և 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Սանկտ Պետերբուրգի հանրահայտ «Մաստերսկայա» թատրոնի արտիստները կներկայացնեն «Բրեմենյան երաժիշտները» արկածային-երաժշտական ներկայացումը (գեղարվեստական ղեկավար, պետական մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Գրիգորի Կոզլով):
«Բրեմենյան երաժիշտները» երաժշտական-արկածային ներկայացումը նախատեսված է երեխաների և մեծահասակների համար՝ որպես հիմք ունենալով Գրիմ եղբայրների և համանուն հայտնի մուլտֆիլմի մոտիվները: Ներկայացման ընթացքում հանդիսատեսը ոչ միայն դիտում է տեղի ունեցող գործողությունները, այլև հնարավորություն ունի անմիջական մասնակիցը դառնալու տեղի ունեցող բեմական զարգացումների, օգնելու Արքայադստերը և երաժիշտներին:
Բրեմենյան երաժիշտները հայաստանյան բեմում կներկայանան միայն մեկ օր՝ երկու ներկայացմամբ` Հայաստանի և Ռուսաստանի մշակույթի նախարարությունների աջակցությամբ:

Դիտվել է՝ 1573

Մեկնաբանություններ